Վիգեն զուր տեղ մի հորդորա, ես դիմում գրող չեմ․․․ (Քաղաքական հումոր)

Գեներալ Սեյրան Սարոյանը բուժումներից հետո ԱԺ շենքի առաջ հանդիպում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սագսյանին․

-Ո՞նց ես Սեյրան ջան,- հարցնում է նախարարը։ - Ոնց որ ոտդ ցավում է, հը՞․․․

-Իմ ոչ մի տեղն էլ չի ցավա,- չոր պատասխանում է գեներալը,- ընչի՞ պիտի ցավա։

-Չէ, ինչքան էլ ասես, մեկ է, զգում եմ, որ ոտքդ ցավում է, տանը մնայիր մինչև․․․

-Վիգեն, զուր տեղ մի հորդորա, ես դիմում գրող չեմ,- բարկանում է Սեյրան Սարոյանը։

ՀԳ Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարի հորդորով գեներալ Հայկազ Բաղմանյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X