Բավրայի արդիականացված անցակետով բեռնափոխադրումների ծավալը 20-30%-ով ավելացել է

Բավրայի արդիականացված անցակետում կտրուկ մեծացել է թողունակությունը. նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն են ստեղծում, որպեսզի ավելի արագ եւ որակով սպասարկում իրականացնենք: Այս մասին նշել է Հյուսիսային մաքսատուն-վարչության պետ Սուրեն Ղազարյանը։

ՊԵԿ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ նա իր խոսքում նշել է. «Արդեն իսկ 20-30 տոկոսով ավելացել է միայն բեռնափոխադրումների ծավալը: Միջինը օրական սպասարկում ենք շուրջ 150 բեռնատար եւ 240 մարդատար ավտոմեքենա»:

Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում մաքսային ձեւակերպումներն իրականացվում են նաեւ տարածքային ստորաբաժանումներում: Ըստ Սուրեն Ղազարյանի, հեռավոր մարզերից Երեւան հասնելու անհրաժեշտությունը վերանում է՝ Շիրակի մարզի բնակիչները նույն գործընթացը կարող են կատարել Գյումրիում՝ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում: Իսկ մաքսային ձեւակերպումների պարզեցման արդյունքում, փաստաթղթերի արժանահավատության դեպքում տարածաշրջանում գործող տնտեսվարողները նույնպես Գյումրիում կարող են բեռը ձեւակերպել գործարքի գնի մեթոդով:

Մեկնաբանություն
X