«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունն աշխատանքի է հրավիրում գեոտեխնիկների եւ գեոմեխանիկների

«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունն աշխատանքի է հրավիրում գեոտեխնիկների եւ գեոմեխանիկների։

Աշխատավայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, գ. Թեղուտ։

Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով։

Աշխատանքային պարտականությունները՝

• գրունտների գեոտեխնիկական հետազոտություններ

• հանքարդյունահանման օբյեկտների՝ բացահանքի կողերի, լցակույտերի եւ հանքապոչերի կայունության պարբերական մոնիթորինգ

• պիեզոմետրերի եւ այլ գործիքների տվյալների գրանցում կամ վերահսկում

• մոնիտորինգայինի կետերի համապատասխան սարքերի տեղադրում եւ ապամոնտաժում

• լաբորատոր գործընթացների իրականացման նկատմամբ հսկողություն՝ համաձայն «Տեխնիկական առաջադրանքի» պահանջների: Ստացված տվյալների ամփոփում եւ վերլուծություն

• հանքարդյունաբերական գործունեության գեոմեխանիկական անվտանգության վերահսկում

• հանքավայրի մշակված եւ մեծածավալ լիցքերի զանգվածների գեոմեխանիկական վիճակի մասին ամսական հաշվետվության կազմում:

Պահանջվող որակավորումներ`

• բարձրագույն կրթություն համապատասխան բնագավառում, «Լեռնային ապարների ֆիզիկայի եւ գործընթացների» իմացություն

• առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ (ցանկալի է)

• անգլերեն եւ ռուսերեն լեզուների լավ կամ գերազանց իմացություն

• համակարգչի իմացություն՝ MS Office, AutoCAD փաթեթ (MS Word եւ MS Excel ծրագրերի եւ Internet-ի իմացություն, կայունության հաշվարկի ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն)

• բնապահպանության, սոցիալական պատասխանատվության, աշխատանքի անվտանգության ապահովման ոլորտներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության սկզբունքների եւ նպատակների, գործունեության հիմնական ցուցանիշների իմացություն (ծանոթանալ հետեւյալ հղումով):

Աշխատավարձը՝ ելնելով աշխատակցի որակավորումից: Ընկերությունն աշխատակցին ապահովում է պատշաճ աշխատանքային պայմաններով, կացարանով եւ սննդով:

Հետաքրքրվող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) անգլերեն կամ հայերեն լեզվով ուղարկել plantvacancy@vallex.com էլ. հասցեով՝ «Առարկան» տողում նշելով «GEO»: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել (+374 10) 510 885 լրաց. 2560 հեռախոսահամարով:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2017թ. դեկտեմբերի 25-ը:

Մեկնաբանություն
X