Հայաստանի երիտասարդական կառավարությունն ամփոփեց 2017 թվականը (Ֆոտո)

>

Հայաստանի երիտասարդական կառավարությունն (ՀԵԿ) ամփոփեց այս տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքներն ու ներկայացրեց անելիքների մի մասը։

Կառույցի ղեկավար Ռաֆայել Հունանյանը բացման խոսքում ընդգծեց ՀԵԿ-ի կողմից որդեգրված ամենակարևոր սկզբունքը, այն է՝ համախմբել բանիմաց, նորարար ու ստեղծարար երիտասարդներին մի կառույցում և ստեղծել համապատասխան հարթակ նրանց հնարավորությունները լավագույն կերպով ներկայացնելու համար՝ մեր երկրում երիտասարդական կյանքն ավելի աշխուժացնելու և երիտասարդ անհատի դերն ավելի կարևորելու նպատակով:

Երիտասարդական կառավարության ներկայացուցիչները խոսեցին տարվա ընթացքում կառույցի կողմից կատարված աշխատանքների ու հիմնական ձեռքբերումների, մասնավորապես՝ Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 19-րդ փառատոնի և Հայ-ռուսական երիտասարդական 3-րդ համաժողովի մասին:

ՀԵԿ ներկայացուցիչ Տիգրան Սաֆարյանը պատմեց Սոչիում կայացած Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 19-րդ փառատոնի ընթացքում հայկական տաղավարի մշակութային անցուդարձի, հատկապես՝ ՀԵԿ անդամների կարևոր դերակատարության մասին:

Արտաքին կապերի պատասխանատու Սամսոն Ասատրյանը խոսեց ՀԵԿ-ի միջազգային համագործակցության այլ ծրագրերի մասին, իսկ ՀԵԿ փոխվարչապետ Սերժ Հայարապետյանն անդրադարձավ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամիի հետ համագործակցությանը:

Հաղորդակցությունների պատասխանատու Արման Տոնիկյանը ներկացրեց ներքին և արտաքին հաղորդակցությունների կառավարման առանձնահատկությունները, տեղեկացրեց ՀԵԿ գործող տեղեկատվական գործիքների մասին, ինչպես նաև ներկայացրեց ՀԵԿ PR գործիքակազմը:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան գործընկեր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր իրենց շնորհակալությունը հայտնեցին նպատակային և կառուցողական համագործակցության համար:

Հայաստանի երիտասարդական կառավարության միջոցառումների կազմկոմիտե

Մեկնաբանություն
X