ԵՄ-ն €1,2 միլիոնով օտար լեզուներ կուսուցանի ուկրաինացի պաշտոնյաներին

ԵՄ-ն կհատկացնի €1,2 միլիոն` ուկրաինացի պաշտոնյաներին օտար լեզուներ սովորեցնելու համար: Այս մասին հայտնում է RT-ն, վկայակոչելով Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված հաղորդագրությունը: Նոր նախագծի նպատակն է ամրապնդել հարաբերությունները ԵՄ հարեւան երկրների հետ եւ ստեղծել ուկրաինացի պաշտոնյաների նոր սերունդ, որոնք միանգամից միքանի լեզուների կտիրապետեն: Ենթադրվում է, որ այս ուսուցողական ծրագիրը կբարձրացնի ուկրաինացի պետական ծառայողների մասնագիտական որակները: Նշենք, որ Եվրոպական խորհրդարանում, օրինակ, կիրառվում է 23 լեզու:

Մեկնաբանություն
X