Ստորագրվեց Հայաստանի ու ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության միջեւ համագործակցության պլանը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է ՀՀ ԱԻՆ եւ Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության միջեւ համագործակցության պլանի ստորագրման պաշտոնական արարողությունը:

Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ համագործակցության պլանը մշակվել է 1994թ.-ին կնքված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխարգելման եւ դրանց հետեւանքների վերացման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի հիման վրա:

Պլանը ստորագրվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Մ.Ղազարյանի եւ Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Ա.Միխեեւի կողմից:

Համագործակցության պլանով նախատեսված է ապահովել բնական եւ մարդածին արտակարգ իրավիճակների ծագման կամ ծագման վտանգների մասին ազդարարում եւ տեղեկատվության փոխանակում, համատեղ ուսումնավարժությունների անցկացում, վթարավերականգնողական փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ արտակարգ իրավիճակներում տուժածների կենսագործունեության ապահովման միջոցառումների իրականացում:

Մեկնաբանություն
X