«Ժարիտ Գրիշը» «Թունելի Հակոբին ժարիտ է անում»

ՕՄՕՆ-ի վետերանների միության նախագահ, ազատամարտիկ գնդապետ Գրիշա Սարգսյանը հայտարարություն է տարածել, որով ցավում և դատապարտում է իր իսկ բառերով ՝ «ՀՀ ԱԺ ՀՀԿ֊ ական պատգամավոր, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, տխրահռչակ Հակոբ Հակոբյանի շուրթերից հնչած ամոթալի և խայտառակ մեկնաբանությունների շուրջ ծավալված զարգացումներին»։

«Ժարիտ Գրիշ» մականվան մասին Գրիշա Սարգսյանն այսպես է արտահայտվել․

«Պատերազմի դաշտում իր ջոկատով ուր մտնում էր, առանց զոհերի, առանց վիրավորների դուրս էր գալիս հաղթանակած: «Այդ ժամանակվա ներքին գործերի փոխնախարար Կարլեն Թորոսյանն ասաց. «Գրիշին ուղարկեք, որտեղ ուղարկում ենք ժարիտ ա անում»: Մի քանի գաղտնի հատուկ առաջադրանքներ հանձնարարեց, որը գնացի եւ որպես հրամանատար փառքով կատարեցի, դրանից հետո իմ մարտական անունը «Ժարիտ Գրիշ» դրեցին»։

Մի փոքրիկ հատված ներկայացնենք Գրիշա Սարգսյանի հայտարարությունից և պարզ կլինի, թե նա ինչ խնամքով է «ժարիտ անում» Հակոբ Հակոբյանին․

«Անձամբ ես, որպես մարտունեցի, իսկ Մարտունին հայ ժողովրդին բազմաթիվ պատվավոր, անվանի ու թասիբով զավակներ է պարգևել, գտնում եմ, որ նույնպես Մարտունու ծնունդ այդ մարդը խայտառակում է մեր անունն ու մեր անկրկնելի հայրենի եզերքի պատիվը։

Երկու տասնյակից ավելի տարիներ աշխատավոր մարտունեցիների հաշվին իր չակերտավոր փառքն ու անունը ամրագրած և միլիոններ կուտակած այս անձնավորությունից մեր տարածաշրջանը ոչ մի խելամիտ քայլ այդպես էլ չի տեսել։

Ընդհակառակը, նա միայն վնասներ է հասցրել մեր շրջանին և արժանացել հարյուրավոր ընտանիքների բողոք֊դժգոհություններին։

Ընդամենը մեկ օրինակ բերեմ. նրա կառուցած 3 հիդրոկայանները ջրազրկել են երեք գյուղերի։

Փոխարենը՝ նա հարստացել ու շարունակում է հարստություն դիզել՝ մազաչափ անգամ չմտածելով առանց ջրի մնացած մարդկանց մասին՝ տեղը եկած ժամանակ շեշտելով, որ գյուղացին չպետք է քաղաք գա, այլ պիտի մնա գյուղում և հող մշակի…»

Ա՜յ այսպես են «կարտոլը ժարիտ անում», սովորեք․․․

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X