Կարտոֆիլ եւ խոտ՝ ՀՀԿ-ի գրասենյակի առջեւ․ «Երկիր Ծիրանին» բողոքի ակցիա է իրականացնելու

«Երկիր Ծիրանի» կուսակցության կանանց խորհուրդը այսօր բողոքի ակցիա է իրականացնելու Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի առջեւ։ Նրանք հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես ասված է․ « Ակցիայի ընթացքում «հհկ»-ին կնվիրվի կարտոֆիլ եւ խոտ՝ իր իրական արժեքը մատնանշելու նպատակով»։ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից Մարինա Խաչատրյանն ասաց, որ իրենց բողոքի ակցիան ուղղված է ՀՀԿ-ի վարած քաղաքականության դեմ։

Մեկնաբանություն
X