Ձյան առատ տեղումները կաթվածահար է արել տրանսպորտը Մեծ Բրիտանիայում

Կրակին տհաճ անակնկալներ է մատուցել Միացյալ Թագավորությանը: Տեղացած աննախադեպ առատ ձյունը կաթվածահար է արել Մառախլապատ Ալբիոնի երկաթուղային եւ օդային տրանսպորտի գործունեությունը: Լոնդոնի օդանավակայաններում մի շարք չվերթներ կամ հետաձգվել են կամ իրականացվել ուշացումներով: Ինչպես հայտնում է BBC-ն ձյան ծածկույթի հաստությունը կազմում է 17-30 սմ: Հիթրոու օդանավակայանում մի շարք եվրոպական չվերթներ չեղյալ են հայտարարվել: Շատ շրջաններում մարդիկ մնացել են առանց էլեկտրականության: Այսօր մի շարք քաղաքներում փակ են լինելու դպրոցները:

Մեկնաբանություն
X