Կանադայում 40 մարդ է թունավորվել շմոլ գազից

Դժբախտ միջադեպ է տեղի ունեցել Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում: Նահանգի Դելտա քաղաքի ագարակներից մեկում միանգամից 40 մարդ է հոսպիտալացվել` շմոլ գազից թունավորման ախտանշաններով: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, նշելով որ 10-ի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր կամ ծանր: Միջադեպը տեղի է ունեցել ջեռուցման համակարգում ի հայտ եկած անսարքության պատճառով: Նշվում է, որ ագարակում զբաղվում էին օրգանական բանջարեղենի մշակմամբ, իսկ արտադրանքն արտահանվում էր աշխարհի տարբեր երկրներ: Նշենք, որ Դելտան գտնվում է Վանկուվեր քաղաքից 30 կմ դեպի հարավ:

Մեկնաբանություն
X