Կարտոլ ասիր, հիշեցի, Խոսրովից ի՞նչ կա․․․

Գնում եմ բանջարեղենի խանութ՝ կարտոֆիլ գնելու։ Միշտ նույն տեղից եմ գնում․ ինձ էլ լավ ճանաչում են որպես կարտոֆիլի պոտենցիալ գնորդ։ Այդ հարազատությունն է ստիպում, որ տնավարի խոսեմ կարտոֆիլի մասին

-Կարտոլ ունե՞ք,- հարցնում եմ։ (Նկատի ունեմ լավ կարտոլ)

Վաճառողուհին գործը թողնելով, սևեռվում է ինձ վրա։

-Կարտոլ ասիր, հիշեցի, դու կիմանաս, Խոսրովից ի՞նչ կա․․․

ՀԳ Ճիշտ է, այդ պահին բոլորը փորները բռնած հռհռում էին, բայց սա հումոր չի․․․ Մականուններն էլ պատահական չեն դրվում։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X