Թուրքմենստանի կառավարությունում կադրային փոփոխություններ են կատարվել. պատճառը թերացումներն են

Թուրքմենստանի նախագահ Կուրբանկուլի Բերդիմուհամմեդովը կադրային փոփոխություններ է կատարել երկրի կառավարությունում: Ինչպես հայտնում է Turkmenistan.ru-ն, իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել են արդյունաբերության, սոցիալական ապահովության եւ աշխատանքի, երկաթուղային տրանսպորտի ինչպես նաեւ գյուղատնտեսության եւ ջրային տնտեսության նախարարները` իրենց աշխատանքում ունեցած թերացումների համար: Թերացումների գնահատման համար հիմք հանդիսացել է կառավարության գործունեության ընթացիկ տարվա տասնմեկ ամիսների կատարողականը:

Նոր արդյունաբերության նախարար է դարձել Թուրքմենստանի պետստանդարտի գործակալության ղեկավարները, իսկ մյուս նախարարություններում նախարարների տեղակալները ժամանակավորապես իրականացնում են նախարարի լիազորությունները մինչեւ նոր նշանակումը:

Մեկնաբանություն
X