«Գահերի խաղը» խոստանում է լինել ավելի ֆանտաստիկ

«Գահերի խաղը» բազմասերիանոց ֆիլմի հերթական 8-րդ եթերաշրջանը, ամենայն հավանակությամբ, պատրաստ կլինի 2018թ-ի հոկտեմբերին։ Սերալի դեպքերը դեռևս 7-րդ եթերաշրջանում բավականին հեռացել էին Ջորջ Մարտինի «Սառույցի և հրի երգը» ստեղծագործությունից, որի մոտիվներով էլ նկարահանվել է ֆիլմը։ Այդ պատճառով ֆիլմի սցենարիստները հայտարարել են, որ եզրափակիչ երկու եթերաշրջանները կնկարահանվեն անձամբ Ջորջ Մարտինի մասնակցությամբ, որպեսզի ֆիլմի հետագա ընթացքը համապատասխանի վեպի սյուժեին։ Ֆիլմի ստեղծողները նկարահանումների համար սպասում են համապատասխան կլիմայակն պայմանների։ Նախորդ 6-րդ եթերաշրջանը հետաձգվել է հենց այս պատճառներով, քանի որ գալիք 8-րդ եթերաշրջանը 7-ի շարունակությունն է, նույնպես կերկարաձգվի։

Ըստ նախնական տեղեկությունների նկարահանումները կավարտվեն միայն 2018թ-ի մարտ- ապրիլ ամիսներին։ Պրոդյուսերներ Դեն Վայսն ու Դեյվիդ Բենհոֆը արդեն իսկ խոստացել են, որ սերիալի վերջին գլուխները աչքի կընեն ֆանտաստիկ դրվագներով և համակարգչային գրաֆիկայով՝ համապատասխան տեխնիկայի վերջին հնարավորություններին։ Այդ պատճառով հեռուստադիտողը ֆիլմը կարող է տեսնել միայն 2019 թվականին, իսկ նկարահանումները սկսվել են 2017 թ-ի հոկտեմբերից։ Դերասան Նիկոլայ Կոստեր-Վալդաոն (Ջեյմե Լանիսթեր) հարցազրույցներից մեկում ասել է, որ ֆլմի գլխավոր հերոսներից շատերին կսպանեն և նրանք կհամալրեն «Գիշերվա թագավորի» զորքը։ Դերասնաը խոստովանել է, որ վախենում է իր կերտած պերսոնաժի ճակատագրի համար։ Հայտնի է նաև, որ դերասնուհի Ինդիրա Վարման չի լինի 8-րդ եթերաշրջանում, քանի որ ինքը անձամբ է հրաժարվել հետագա համագործակցությունից։ Հիշեցնենք, որ հոլիվուդյան մի շարք դերասաններ ցանկություն էին հայտնել նկարահանվել սերիալում։ Որոնից մեկն էլ Դենիել Ռեդկլիֆն է, ով կերտել է Հարի Փոթերի դերը համանուն ֆիլմաշարում։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X