Թրամփի վարչակազմը մերժել է ռուսների առաջարկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մերժել է ռուսների` «չմիջամտելու» առաջարկը: Այս մասին հայտնում է BuzzFeed News-ը: Ըստ հաղորդման, ռուսական կողմն առաջարկել է գործարք կնքել ներքին քաղաքականության մեջ չմիջամտելու հարցով, սակայն ամերիկյան վարչակազմը բացասական պատասխան է տվել: Նշվում է, որ առաջարկի նախաձեռնությունը եղել է ռուսական կողմից դեռեւս հուլիս ամսին, երբ Վաշինգտոնում հանդիպել են ՌԴ ԱԳՆ տեղակալ Սերգեյ Ռյաբկովն ու պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնը: Պետդեպից, ըստ հրապարակման, պատասխանել են, որ նրանք այժմ այդ հարցը չեն համարում առաջնահերթություն եւ հետեւաբար չեն կարող ընդունել:

Մեկնաբանություն
X