«Ողորմի ինձ, ողորմի ժողովրդին»․ Վարդենիսի նախկին քաղաքապետի հրաժեշտը

Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Վարդենիսի երկարամյա քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը իր «աթոռը» հանձնեց քաղաքապետի թեկնածու Արամ Հարությունյանին։

Վարդենիսցիներից մի քանիսը մեզ հետ զրույցում հայտնեցին, որ նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել հանձնում-ընդունում, որից հետո Խլոյանը դուրս է եկել քաղաքապետարանի շենքից, կանգնել քաղաքապետարանի դիմաց եւ հայտարարել․ «Ողորմի ինձ, ողորմի ժողովրդին»։

Սրա վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նախկին քաղաքապետից, սակայն վերջինս չցանկացավ հարցերին պատասխանել։

Մեկնաբանություն
X