Կիմ Չեն Ընը կիսվել է իր կատարած ուխտագնացության տպավորություններով

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ուխագնացություն է կատարել դեպի Պեկտուսան լեռը, որն համարվում է սրբազան լեռ Հյուսիսային Կորեայում եւ ապա կիսվել իր տպավորություններով: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, վկայակոչելով Փհենյանի կենտրոնական հեռագրական գործակալության տարածած հաղորդագրությունը: Ըստ այդմ, Հյուսիսային Կորեայի առաջնորդն ասել է, որ բավական հուզված է եղել, երբ հիշել է, որ անկոտրում կամքով ավարտին է հասցրել պատմական դարակազմիկ գործը` Հյուսիսային Կորեայի միջուկային նախագիծը: Կիմ Չեն Ընը նաեւ հանձնարարել է իշխանություններին բարեկարգել սրբազան լեռան հարակից տարածքը, կառուցել հյուրատուն ուխտավորների եւ զբոսաշրջիկների համար:

Մեկնաբանություն
X