ՄԱԿ ԱԽ-ն չի աջակցել ԱՄՆ որոշմանը

ՄԱԿ ԱԽ-ն չի աջակցել ԱՄՆ նախագահի կողմից ընդունված միակողմանի որոշմանը: ԱԽ անդամ բոլոր պետությունները քննադատության են ենթարկել Թրամփի որոշումը, սակայն հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն ունի վետո-ի իրավունք եւ կարող է արգելափակել, համապատասխան հայտարարություն կամ բանաձեւ չեն քննարկել այս առնչությամբ: Այս մասին հայտնում է DW-ն: Եգիպտոսի համար Թրամփի որոշումը չափազանց վտանգավոր նախադեպ է, Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Իտալիան եւ Գերմանիան, համատեղ քննադատական հայտարարությամբ են հանդես եկել: Եվրոպական երկրների ներկայացուցիչները կարծում են, որ Թրամփի որոշումը չի համապատասխանում ՄԱԿ բանաձեւերին եւ ոչնչով չի օգնում ռեգիոնում խաղաղության հաստատմանը:

Մեկնաբանություն
X