Մամուլի տեսություն

«Ժողովուրդ»․ Վերջին երեք տարվա ընթացքում Սերժ Սարգսյանն առարկություններով որեւէ օրենք չի վերադարձրել խորհրդարան

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պարզվում է՝ վերջին երեք տարվա ընթացքում Սերժ Սարգսյանն առարկություններով որեւէ օրենք չի վերադարձրել խորհրդարան: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Սերժ Սարգսյանի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: Վերջին օրենսդրական նախագծերը, որոնց Սերժ Սարգսյանը վետո է դրել՝ վերադարձնելով ԱԺ, եղել են «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը: Ս. Սարգսյանը դրանց վետո է դրել 2014թ. հունվարին: Կառավարության հեղինակած այդ նախագծերով սահմանված են ՀՀ ՍԴ անդամների՝ կենսաթոշակի անցնելու դեպքում սոցիալական երաշխիքները։ Ըստ առաջարկի՝ ՍԴ պաշտոնաթող անդամներին պետք է կենսաթոշակ նշանակել, ինչպես պետական պաշտոններ զբաղեցրած մյուս անձանց դեպքում: ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից էլ տեղեկացանք, որ խորհրդարանը ետ վերադարձված նախագծում արել է փոփոխություններ, որից հետո Ս. Սարգսյանն էլ ստորագրել է այն»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություն
X