Տիգրան Համասյանը երկրաշարժից փրկված երեխաներին նվիրված նոր տեսանյութ է ներկայացրել

Դաշնակահար Տիգրան Համասյանը նոր տեսանյութ է հրապարակել Leninagone կոչվող երգի համար: Տեսանյութն ընդգրկվել է «Հնագույն դիտորդը» (An Ancient Observer) ալբոմում:

«Leninagone ստեղծագործությունը նվիրված է իմ հայրենի Գյումրիում 29 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժից հետո փրկված երեխաներին: Ես այն սերնդի երեխաների ներկայացուցիչն եմ, որոնք հայտնվել են ողբերգական իրադարձության անմիջական ազդեցության կենտրոնում: Տեսանյութում պատկերվում է իմ երկրորդ դասարանի տարեվերջյան հանդեսը 1995-ին, որը տեսագրել էր ներկաներից մեկը: Դա ժամանակավոր դպրոց էր, ուր այցելում էին աշակերտները, մինչ դպրոցի իրական շենքի վերանորոգումն էր ընթանում: Երբ հայտնաբերեցի այս տեսագրությունը ծնողներիս վիդեոարխիվում, զգացի, որ այս տեսանյութը Leninagone երգի արտացոլանքն է, որը ես գրել եմ»,- Ֆեյսբուքի իր էջում գրառել է Տիգրան Համասյանը:

Մեկնաբանություն
X