5 դերասան, որոնք հայտնի են դարձել երկրորդական դերերով

>

Չնայած այն հանգամանքին,որ այս դերասանները մեծավ մասամբ երկրորդական դերեր են կատարել,սակայն դա չի խանգարել նրանց ճանաչված ու սիրված դառնալ։

Լատիֆ Քրոուդեր

Աֆրոբրազիլական ծագման այս դերասան-կասկադիորը հայտնի է որպես բրազիլական Կապոեյրա մարտարվեստի վարպետ և ֆիլմերում հիմնականում հանդես է գալիս այդ կերպարով։ Լատիֆ Քրոուդերը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում,ինչպիսիք են «Վիշապի պատիվը» (Թոմ Յում),«Տեքեն»(Էդդի Գորդո),«Անվիճելի 3» (Անդրեգո Սիլվա) և «Մահացու գոտեմարտ։Վերածնունդ»(Բառակա)։

Աբդել Քիսսի

Արաբական ծագմամբ ամերիկացի դերասանը մեզ հայտնի է Ժան Կլոդ վան Դամի հետ համագործակցության շնորհիվ՝վերջինիս «Դասալիքը» և «Արկածներ որոնելիս» ֆիլմերում կերտելով բացասական կերպար։Իր յուրահատուկ արտաքինի շնորհիվ նա շատ արագ հիշվեց մարտաֆիլմեր սիրող հասարակության կողմից։

Կերի Հիրոյուկի Տագավա

Այս ճապոնացի դերասանը նույնպես հայտնի է ֆիլմերում բացասական կերպարներ կերտելու շնորհիվ՝մասնավորապես «Մահացու գոտեմարտ», «Քիքբռնցկամարտիկը 2», « Գեյշայի օրագրերը» և այլ ֆիլմերից։ Տագավան ունի ԱՄՆ-ի և Ռուսաստանի քաղաքացիություն,իսկ 2015թ-ի նոյեմբերին ընդունել է ուղղափառ քրիստոնեություն և կնքվել Պանտիլիմոն անվամբ։

Քարիմ Աբդուլ Ջաբար

Լեգենդար բասկետբոլիստը սպորտասեր հասարակությանը շատ լավ հայտնի է վաղուց,սակայն ովքեր չեն սիրում բասկետբոլ ,Քարիմ Աբդուլ Ջաբարին անշուշտ կհիշեն Բրյուս Լիի «Մահվան Խաղը» ֆիլմից։

Բոլո Յանգ

Չնայած,որ այնուամենայնի Բոլո Յանգին հաջողվեց դրարկան կերպար կերտել,սակայն նա աշխարհին հայտնի դարձավ Բրյուս Լիի «Վիշապի ելքը» և Վան Դամի «Արյունոտ սպորտ» ֆիլմերում շատ հաջողված բացասական կերպարների շնորհիվ։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X