«Ժամանակ». ԱԺ ՀՀԿ խմբակցության ներսում վեճ՝ հանուն «նոր ոգու». ո՞րն էր վեճի իրական պատճառը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության ներսում միջկուսակցական վեճի պատճառ է դարձել:

Փաշինյանը ԱԺ նիստի սկզբում վարման կարգի վերաբերյալ ելույթ ունենալու իրավունք խնդրեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանից եւ հայտարարեց, որ ՀՔԾ-ին ուղղված իր դիմումը շարունակում է մնալ անպատասխան:

Երբ Փաշինյանը ձեւակերպում էր հարցը, դահլիճում նստած ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը պահանջում էին, որ Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանի խոսափողը անջատելու հրահանգ տա: Սակայն Արփինե Հովհաննիսյանը թույլ տվեց, որ Փաշինյանն ավարտի իր ելույթը, եւ հայտարարեց, որ ինքն է որոշում վարման կարգը:

Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանը, այսպես կոչված, Կարապետյանական թեւի ներկայացուցիչ է, ովքեր համարում են, որ Կարեն Կարապետյանը պետք է շարունակի մնալ վարչապետ, եւ իշխանության ներսում պետք է տեղի ունենա սերնդափոխություն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություն
X