Շիրակի մարզում նավթ կորոնեն

«Հայկական նավթի եւ գազի ընկերությունը» Շիրակի մարզում կսկսի նավթի հանքավայրերի որոնողական աշխատանքներ իրականացնել: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն: Ընկերությունը ընտրել է 6 տեղամասեր, որտեղ առավել հավանական է, որ լինեն նավթի պաշարներ: Դրանք են` Ոսկեհասկ, Ամասիա, Հայկավան, Կապս, Առափի եւ Մարմաշեն համայնքները: Պարբերականը նաեւ նշում է, որ մարզային իշխանությունների հետ քննարկման ժամանակ ընկերության ղեկավար Էրիկ Անանյանը հայտնել է, որ ընկերությունը չի պտարստվում որոնողական աշխատանքների համար կիրառել հորատման մեթոդը, այլ կկիրառի ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք հիմնված են մագնիսական ալիքների վրա:

Մեկնաբանություն
X