ՀՀ մարզերում սոցիալական ձեռնարկատիրությունն իր արդյունքները տվել է

Այսօր տեղի է ունեցել «Սոցիալական ձեռնարկատիրությունը ՀՀ-ում» խորագրով համաժողովին, որի ժամանակ ամփոփվել են «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի արդյունքներն ու քաղած դասերը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության լրատվության ծառայությունից։

Համաժողովին մասնակցել են ոլորտի շուրջ 120 դերակատարներ, ինչպես նաև ՏԿԶ նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը։ Վերջինս կարևորել է նախաձեռնությունը, նշելով, որ ծրագրի հիմքում դրված` փոքր ազդեցությամբ համայնքն ավելի լուսավոր դարձնելու գաղափարն իր արդյունքներն արդեն տվել է: Համաժողովի շրջանակում կազմակերպվել էր տոնավաճառ, որտեղ ցուցադրվել են մարզերում գործող շուրջ 20 ձեռնարկատերերի արտադրանք:

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ, որի շրջանակում ՀՀ 6 մարզում ստեղծվել և գործարկվել են 10 սոցիալական ձեռնարկություններ` նպաստելով համայնքների զարգացմանը:

Մեկնաբանություն
X