Բազմաբնակարան շուրջ 90 շենքերի տանիքներին կտեղադրվեն արևային վահանակներ

«Երևան՝ արևային համայնք» ծրագրի շրջանակում շուրջ 90 բազմաբնակարան շենքերի տանիքներին արևային վահանակներ կտեղադրվեն, ինչպես նաև այդ շենքերի ընդհանուր օգտագործման էլեկտրաէներգիայի ապահովման նպատակով վերելակները, շքամուտքերը, այդ թվում բակային տարածքները LED լուսատուներով լուսավորելու պիլոտային ծրագիր կիրականացվի։ Ծրագրի մանրամասներն ու ժամանակացույցն են քննարկել Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Ծրագիրը հետագայում կարող է ունենալ շարունակություն եւ տարածվել ողջ քաղաքում։

Մեկնաբանություն
X