Գոմերն են ուսումնասիրում

Մինչ օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, ըստ լուրերի, Իրաք ու Քուվեյթ է արտահանում տեղական խոշոր եղջրավորներին՝ կովերին, Սյունիքի մարզային իշխանությունները որոշել են մարզի տնտեսական զարգացման կոնտեքստում զարկ տալ մանր եղջրավոր անասունների արտահանմանը:

Այդ նպատակով մտադիր են խոշորացված Ծավ համայնքում այծերի բուծարան հիմնել եւ կենդանիներին հարեւան Իրան արտահանել: Նախկին Ծավ համայնքի ղեկավար Սեյրան Զաքարյանին հարցրինք՝ ի՞նչ փուլում են այծաբուծարանի ստեղծման աշխատանքները: Ասաց, որ այս պահին անասնագոմերի ուսումնասիրման, վերականգնման աշխատանքներով են զբաղված: Նա հույս հայտնեց, որ ծրագրի իրականացումը աշխատատեղեր կստեղծի, համայնքի սոցիալական բեռը փոքր ինչ կթեթեւանա:

«Արոտավայրերն եւ բոլոր հնարավոր պայմանները կան, որպեսզի համայնքում կենդանիների բուծումը մեկնարկի: Նախկինում՝ խորհրդային տարիներին, շրջկենտրոնում պահվում էր տարին 6 հազար գլուխ եղջրավոր անասուն՝ ե՛ւ ոչխար, ե՛ւ այծ: Այժմ, իհարկե, չենք խոսում 6 հազար գլխի մասին, քչից կսկսենք, որպեսզի տեսնենք, թե ինչքան ենք կարողանում պահել»,- ասաց Զաքարյանը:

Նշենք, որ տեղական ոչխարի եւ այծի միսը մեծ պահանջարկ ունի ԻԻՀ-ում:

Մեկնաբանություն
X