Չինական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերով

Այսօր՝ նոյեմբերի 30-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ընդունել է չինական «China constuction» շինարարական կազմակերպության ներկայացուցիչներին՝ գլխավոր կառավարչի տեղակալ Վեյ Յանի գլխավորությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ժամանակ նախարարը ընդգծել է, որ ուրախ կլինի, եթե այդ և մի շարք այլ ծրագրերում չինական կազմակերպության հետ համագործակցության հնարավորություններ լինեն և ներկայացրել՝ Հայաստանում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ նախատեսվող ճանապարհաշինական ծրագրերը, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը:

Հիշեցնենք, որ «China constuction»-ը ներկայացնում է Չինաստանի պետական շինարարական կորպորացիան, որը համարվում է աշխարհի ամենամեծ շինարարական կազմակերպություններից մեկն ու աշխարհի 500 խոշոր ձեռնարկությունների շարքում գրավում է 24-րդ տեղը։

Մեկնաբանություն
X