Միասնական համահայկական ընդվզմամբ է հնարավոր փոխել 25 տարի գործող ո՛չ ազգային և ո՛չ ժողովրդավար համակարգը․ Փոստանջյան (տեսանյութ, ֆոտոշարք)

>

Նոյեմբերի 27-ին՝ Համահայկական ընդվզման իրազեկման այցի շրջանակներում Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի քաղաքային գրադարանում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը և կուսակցության փոխնախագահ Կարապետ Աղաջանյանը հանդիպել են հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպումն ու բողոքի ակցիան ջերմորեն է ընդունվել հայաշատ Լոս Անջելեսի հայության կողմից: Իր բացման խոսքում Զարուհի Փոստանջյանը նշել է, որ Հայաստանը և Արցախը համայն հայության հայրենիքի դեռևս 42 հազար քառակուսի կիլոմետրն է և հայրենիքի հետագա ճակատագիրը կախված է ողջ հայությունից, հայերի անմիջական մասնակցությունից հայրենիքի ներքաղաքական կյանքին՝ ոչ միայն դիտորդի կարգավիճակով կամ ֆինանսական ու նյութական օգնության ձևով, այլ քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցությամբ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

Ըստ Փոստանջյանի՝ միասնական համահայկական ընդվզմամբ է հնարավոր փոխել 25 տարի գործող ո՛չ ազգային և ո՛չ ժողովրդավար համակարգը: Հիշեցնենք, որ ըստ կուսակցության հայտարարության ԱՄՆ այցերը շարունակական բնույթ են ունենալու:

Մեկնաբանություն
X