Իրավունք

ՀՀ ՔԿ նախագահը մասնակցել է Արարատի մարզային քննչական վարչության շենքի բացմանը

>

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատ, որտեղ մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը։ Վարչական շենքի բացմանը ներկա են գտնվել նաև Արարատի մարզպետ Ա.Գրիգորյանը, մարզի դատաիրավական ոլորտի պատասխանատուները։ ՀՀ ՔԿ նախագահը շրջել է շենքում, ծանոթացել նոր աշխատանքային պայմաններին։ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մարքսի 15ա հասցեում գտնվող 500 քառ. մետր մակերեսով տարածքը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտին ամրացվել է ՀՀ կառավարության՝ 2017 թվականի մարտի 23-ի թիվ 302-Ա որոշմամբ։ Շենքն ամբողջությամբ վերանորոգվել է ՀՀ պետական բյուջեով հատկացված ֆինանսավորմամբ, որի համար նախատեսվել և ծախսվել է 18.707.070 դրամ։ Քննչական վարչության նոր վարչական շենքը կահավորվել է, ապահովվել ժամանակակից տեխնիկայով, ինտերնետ կապով և համակարգչային ներքին ցանցով: Տարածքն ունի 17 աշխատասենյակ, այդ թվում՝ անչափահասների հարցաքննության համար նախատեսված սենյակ, ճանաչման սենյակ, նիստերի դահլիճ:

Մեկնաբանություն
X