Ձվի դեֆիցիտ չի սպասվում, առաջիկայում կվերականգնվի գների նախկին մակարդակը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ հանրապետությունում հավկիթի դեֆիցիտ չի սպասվում, և առաջիկայում շուկայում կվերականգնվի գների նախկին մակարդակը:

Հայաստանի թռչնաբույծների միության տվյալներով` դեկտեմբերի առաջին տասնօրյակից հետո տեղական ձվարտադրության ծավալները էականորեն կաճեն, օրական արտադրությունը կկազմի 2700 արկղ` մինչդեռ օրական միջին սպառումը կազմում է ընդամենը 2200 արկղ, ինչն ամբողջությամբ կապահովի ազգաբնակչության նախատոնական պահանջարկը:

Ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ձվի շուկայում կատարված մոնիթորինգի արդյունքների՝ այս պահին գերիշխող առևտրային ցանցերում վաճառվող ձվի միջին գինը տատանվում է 65-70 դրամի սահմանում: Նախորդ ամիսների համեմատությամբ դիտարկվել է 2-3 դրամի գնային բարձրացում:

Մեկնաբանություն
X