Հայաստանը ներառվել է UNWTO-ի՝ զբոսաշրջային 20 ակտիվ ուղղությունների վերածվող երկրների ցանկում

ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունը՝ UNWTO-ն, հրապարակել է զբոսաշրջային ակտիվ ուղղությունների վերածվող երկրների ցանկը, որում ներառվել է նաև Հայաստանը,- տեղեկանում ենք travelandleisure.com կայքից։

Հրապարակված նյութում՝ 20 երկրի շարքում Հայաստանը ներկայացվում է 17-րդ հորիզոնականում, որում նշվում է․ «Իր երկար՝ շուրջ 3.000-ամյա պատմության ընթացքում Հայաստանը միշտ հակամարտություններրի մեջ է գտնվել: Այնուհանդերձ՝ այժմ, երբ համեմատաբար խաղաղ ժամանակաշրջան է, երկիրն անցած մեկ տարում 18%-ի աճ է արձանագրել զբոսաշրջության ոլորտում: Եվ քանի որ այն աշխարհում առաջին քրիստոնյա պետությունն է, զբոսաշրջային ամենահետաքրքիր վայրերը կապված են հազարավոր տարիների պատմություն ունեցող վանքերի հետ»:

Ցանկը գլխավորում է Պաղեստինը, Իսրայելը՝ 10-րդ տեղում է։

Մեկնաբանություն
X