Իրավունք

«Հրապարակ»․ Առևանգել են հայաստանյան օլիգարխներից մեկի որդուն

«Հրապարակ»․ Առևանգել են հայաստանյան օլիգարխներից մեկի որդուն
Մեր տեղեկություններով՝ հայաստանյան օլիգարխներից մեկի որդուն մոտ մեկ շաբաթ առաջ առեւանգել են։ Դեպքը տեղի է ունեցել Կիեւում, որտեղ որդին զբաղվում է խաղային բիզնեսով։ Տեղեկություն կա, որ ընտանիքը կատարվածի մասին իմացել է ուշացումով՝ տեսախցիկների արձանագրած տեսանյութի միջոցով։ Առեւանգումից հետո զոհի բնակարանից նաեւ գողություն է կատարվել։ Մոտ մեկ շաբաթ ընտանիքը սարսափելի սթրեսի մեջ է եղել, քանի որ որեւէ տեղեկություն չեն ունեցել իրենց զավակի մասին։ Միայն երեկ հանցագործները կապի են դուրս եկել, եւ հույս կա, որ բանակցությունների արդյունքում կկարողանան հետ ստանալ իրենց որդուն։ Մենք չենք հրապարակում առեւանգվածի անունը՝ նրա ազատմանը չվնասելու նպատակով։ Մեզ ասացին, որ ընտանիքը կարծում է, թե առեւանգողների թելերը գալիս են դեպի հայաստանյան կրիմինալ աշխարհ, նաեւ կոնկրետ կասկածներ ունեն իրենց հետ վաղեմի թշնամություն ունեցող անձանց առումով։ Թեեւ չի բացառվում, որ ուկրաինական հանցավոր շրջանակները եւս կապված լինեն այս հանցագործության հետ։

Լրահոս

Ամենաընթերցված

Ջուր չի լինի․ հասցեներ

Ջուր չի լինի․ հասցեներ

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հունիսի 14-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկ...

×
Gallery Image