Մամուլի տեսություն

«Ժողովուրդ», Լեւոն Իգիթյանը թանգարանի տարածքը վարձով է տալիս, որ այնտեղ առեւտրի կետեր բացվեն

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ճարտարապետ Լեւոն Իգիթյանը հանրությանը առավել հայտնի է որպես Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության մի անդամ, որը կրծքով պաշտպանում է ՀՀ իշխանություններին ու հատկապես Երեւանի քաղաքապետարանի ղեկավարությանը՝ այդ ճանապարհին չխորշելով ընդհուպ հայհոյանքներ հնչեցնելուց իր շեֆերին քննադատողների հասցեին:

Շատերի մոտ հարց կծագի, թե ինչպես կարող է նույն մարդը սկզբում կոմունիստներին նույն կրծքով պաշտպանել, հետո ՀՀՇ-ին, հետո ՀՀԿ-ին, վաղը Աստված գիտի ում: Իսկ իրականում Լեւոն Իգիթյանը սոված չմնալու իր իրավունքն է պաշտպանում: Քչերը գիտեն, որ Լեւոն Իգիթյանը Երեւանի Հովհաննես Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանի տնօրենն է:

Եվ այդ թանգարանի տարածքը նա պարբերաբար վարձով է տալիս, որպեսզի այնտեղ առեւտրի կետեր բացվեն: Ի դեպ, թանգարանների ֆինանսավորումը հատկացվում է պետական եւ համայնքային բյուջեներից: Իսկ տարածքը վարձով տալը դա կողքից փող է: «Ժողովուրդ»-ի թղթակիցը լուսանկարել է Աբովյան փողոցի վրա գտնվող թանգարանի տարածքը, որը վերածվել է ամանորյա արդուզարդի վաճառքի խանութի, իսկ թանգարանի մուտքը տեղափոխվել է բակի կողմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X