Բժիշկը դատվում է զորակոչիկին բանակ ուղարկելու համար

Արաբկիր Քանաքեռ –Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում վաղը կշարունակվի Արաբկիրի տարածքային զորակոչային հանձնաժողովի նախկին վիրաբույժ փորձագետ-բժիշկ Հայկ Խեչոյանի դատավարությունը: Նա մեղադրվում է այն բանի համար, որ զորակոչիկ Արման Փայտյանի մոտ կցագրման ժամանակ Երևան քաղաքի թիվ 16 պոլիկլինիկայում պարտադիր հետազոտության ընթացքում սոնոգրաֆիկ քննությամբ հայտնաբերված «ձախ երիկամի հիպոպլազիա 8.6x4.2սմ չափսեր» ախտորոշման պայմաններում պարտավոր լինելով զորակոչիկին ուղարկել հետազոտման քաղաքացիական բժշկական հաստատություններ, չի արել: Այլ, ըստ մեղադրական եզրակացության՝ հիմնվելով սեփական փորձի ու իր կողմից կատարված ոչ լիարժեք զննության տվյալների վրա, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չի կատարել, ինչի արդյունքում 20.01.2016թ․թվագրված արձանագրությամբ եզրակացրել է, որ Ա․Փայտյանը պիտանի է զինվորական ծառայությանը և ոչ լիարժեք բուժհետազոտման պայմաններում վերջինս զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության: Ըստ որում, երիկամային հիվանդը 14 ամիս ծառայել է բանակում: Զորակոչային հանձնաժողովի անդամի նկատմամբ ընտրված է չբացակայելու մասին խափանման միջոցը:

Մեկնաբանություն
X