Եղանակը Հայաստանում

Նոյեմբերի 22-ին, 23-ի և 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 23-ի և 24-ի ցերեկը Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: 22-ին լեռնային շրջաններում, 23-24-ը նաև նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ, 22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 22-ին լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանը 22-26-ն աստիճանավար կնվազի 12-15 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 22-ին, 23-ի և 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով, 23-ի և 24-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ: 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանություն
X