ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջինը գործարկեց ինտերնետային վճարումների ArCa SecurePay անվտանգության համակարգը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ինտերնետային վճարումների իրականացման անվտանգության ապահովման նոր «ArCa SecurePay» համակարգը։ Այսուհետ «ArCa SecurePay» ակտիվացրած կայքերում ԱրՔա տեսակի քարտերով ինտերնետային գործարքները կիրականացվեն անվտանգության լրացուցիչ հավաստագրման միջոցով:

Ընդ որում, ծառայությունն այս պահին հասանելի է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից թողարկված բոլոր տեսակի ԱրՔա քարտերի համար` բացառությամբ ԱՐՔԱ-ՄԻՐ քարտերի, որոնց համար ծառայությունը կակտիվացվի մեկ ամսվա ընթացքում: Ինտերնետային վճարումներ իրականացնելիս գործարքների հաստատումները կատարվելու են մեկանգամյա գաղտնաբառերի մուտքագրմամբ, որոնք գործարքի իրականացման ժամանակ գեներացվելու և SMS հաղորդագրության միջոցով ուղարկվելու են քարտապանի՝ Բանկում գրանցված բջջային հեռախոսահամարին։

Ավարտվել են նաև գործընկեր ինտերնետային առևտրի կետերում «ArCa SecurePay» համակարգով ԱրՔա քարտերի սպասարկման համար անհրաժեշտ աշխատանքները։ «ArCa SecurePay» ծառայության վերաբերյալ հարցերի կամ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ քարտապանների շուրջօրյա սպասարկման կենտրոն՝ 010 318899 հեռախոսահամարով:

Մեկնաբանություն
X