ԱԺ-ում լսումներ կլինեն ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ,- այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Լսումների անցկացման օրը մասնակիցները գրանցվելու համար պետք է մոտենան ԱԺ Բաղրամյան անցակետ ժամը 10:00-ից:

Մեկնաբանություն
X