Հովիկ Աբրահամյանը Պարույր Սեւակի քառատողո՞վ է պատասխանում Փաշինյանին

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խոսել է Մոնումենտի դղյակներից և նրանից, թե որքանով են դրանք իրենց մեջ կոռուպցիոն ռիսկեր պարունակում: «Ասում են չէ՞, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Հիմա «Հաղթանակ» զբոսայգին և նրա հարակից տարածքներն էլ թանգարան են բաց երկնքի տակ»,- ասել է Փաշինյանը` հեգնելով, որ այս տարածքը շատ կարևոր է տուրիզմի զարգացման համար: Նրա խոսքով` մենք կարող ենք լինել առաջին պետությունը, որ պաշտոնապես կոռուպցիայի թանգարան կունենա բաց երկնքի տակ: «Հաշվի առնելով, որ Հովիկ Աբրահամյանը զբաղվածության խնդիր ունի, կարող ենք այդտեղ գիդ նշանակել»,- նախկին վարչապետին գործի տեղավորեց Փաշինյանը։

Այս ելույթից ժամեր անց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ հրապարակելով Պարույր Սեւակի ստեղծագործությունից հետեւյալ քառատողը։

«Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝ Կանգնած է այնտեղ նա երկյուղալի. Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս, Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս…»։

Մեկնաբանություն
X