Երևանում մեկնարկել է Advance Lab նախագիծը

Երևանում մեկնարկել է Advance Lab նախագիծը։ Նախագծի շրջանակում՝ Hraparak.am-ի հետ համատեղ, իրականացվելու է թվային տեխնոլոգիաներին և ծրագրավորմանն առնչվող մեդիա ծրագիր, որը ստեղծված է ևս մեկ հագեցած կաթիլ ավելացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անծայրածիր օվկիանոսի մեջ։

Այսուհետ, «Տեխնոլոգիաներ» բաժնում լուսաբանվելու են թե համաշխարհային կարևորություն ունեցող նոր տեխնոլոգիաների մասին նյութեր և թե՝ հայկական։ Հատկանշական է, որ հաղորդակցման լեզուն հայերենն է, և այլևս կարիք չի լինելու տեքստերը թարգմանել անգլերեն կամ ռուսերեն լեզուներից, ինչը բոլորիս թույլ կտա ավելի լիարժեք հասկանալ մեզ շրջապատող ինտերակտիվ ոլորտը և ուսումնասիրել դրա բազում շերտերը։

Մեկնաբանություն
X