Նոր նշանակումներ և կոչումների շնորհում ԱԻՆ-ում

ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ փրկարարական ուժերի և քաղաքացիական պաշտպանության վարչություններում, ինչպես նաև Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունում: Տոնոյանի այլ հրամաններով` ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ-վարչության պետի տեղակալ Սուրեն Գալստյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի, իսկ oտարերկրյա պետություններում, միջազգային կազմակերպություններում, ՀՀ այլ պետական մարմիններում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ-ՀՀ ԱԻ նախարարի խորհրդական Սոֆյա Հարությունյանին՝ փ/ծ մայորի կոչում:

Մեկնաբանություն
X