Բազկամարտի ուսանողական մրցաշարին առաջին անգամ մասնակցեցին նաև աղջիկներ

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ուսանողների միջազգային օրն անցկացվող միջոցառումների շրջանակում առաջինն այցելել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ։ Նրա աջակցությամբ արդեն 12-րդ տարին անընդմեջ այս ինստիտուտում անցկացվում է բազկամարտի ուսանողական մրցաշար, որին այս տարի մասնակցեց աննախադեպ քանակի՝ թվով 400 ուսանող։ Այս տարի առաջին անգամ մրցաշարին մանսակցեցին նաև աղջիկներ։ Ծառուկյանն իր ելույթում շնորհավորելով ներկաներին ուսանողության միջազգային տոնի կապակցությամբ՝ նշեց, որ այս մրցաշարը կազմակերպվում է միայն ուսանողների համար, իսկ հավաքականի մարզիկներին արգելված է մասնակցել։ Այն ուսանողները, որոնք լավ արդյունքներ կգրանցեն, իրենք արդեն կներգրավվեն հավաքականի կազմում։ Այնուհետև Ծառուկյանն անձամբ հետևեց մրցույթի անցկացմանը։ Ձախ ձեռքի պայքարում տղաներից 70 կգ քաշում հաղթող ճանաչվեց Վաչագան Հովհաննիսյանը, ով նաև 2016-ին էր դարձել չեմպիոն։ 80 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Գոռ Բարսեղյանը, 90-ում՝ Էրիկ Չտինյանը։ Գերծանր քաշային կարգում էլ հաղթեց Դավիթ Եղիազարյանը։ Նա հավասարը չուներ նաև աջ ձեռքի պայքարում։ Իսկ կանանց պայքարում էլ առաջին տեղը գրավեց Էսպինա Բեյրությանը։

Մեկնաբանություն
X