Իրավունք

ՔԿՀ մուտք գործելու պահից առ այսօր Վահան Շիրխանյանն անվճար է հետազոտվել՝ վստահեցնում է ՔԿՀ-ն

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքում, Վահան Շիրխանյանի առողջական վիճակի և և նրան տրամադրվող բժշկական օգնության և բուժման ընթացքի վերաբերյալ պարզաբանում է հրապարակվել: Պարզաբանումն ամբողջությամբ՝ ստորև․

Կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի և նրան տրամադրվող բժշկական օգնության եղանակների ու բուժման ընթացքի վերաբերյալ Քրեակատարողական ծառայությունը բազմիցս հանդես է եկել հրապարակային հայտարարություններով ու պարզաբանումներով, որոնցում, ի թիվս այլ տեղեկությունների, տվյալներ են եղել նաև Վ. Շիրխանյանին պետության կողմից տրամադրվող անվճար բժշկական օգնության շրջանակներում ցուցաբերված բուժօգնության մասին: Այնուամենայնիվ, այսօր վերջինիս պաշտպան Հ. Ալումյանը www.pastinfo.am կայքի հետ զրույցում մասնավորապես հայտարարել է, որ երկու տարի է, ինչ համարյա բոլոր դեղամիջոցները Վ. Շիրխանյանի հարազատներն են ձեռք բերում, համարյա բոլոր հետազոտությունների համար իր պաշտպանյալի հարազատներն են վճարում այն դեպքում, երբ որ դա կառավարության պարտականությունն է:

«Եվ հիմա արդեն եկել է ժամանակը, որպեսզի կառավարությունն իր պարտականությունները կատարի»: Քրեակատարողական ծառայությունը ևս մեկ անգամ տեղեկացնում է, որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու պահից առ այսօր Վահան Շիրխանյանը պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության(պետպատվերի) շրջանակներում անցել է շուրջ երկու տասնյակ հետազոտություններ, որոնց թվում` 1.15.02.2016թ. – Ստորին վերջույթների մագիստրալ անոթների Դուպլեքս հետազոտություն «Դիագնոստիկա» ԲԿ-ում 03.08.2016թ. – Գլխի ՄՌՏ (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա) «ԼԴՄՑ» կենտրոնում 04.08.2016թ. – Գլխի անոթների դոպլեր հետազոտություն «Դիագնոստիկա» ԲԿ-ում 22.11.2016թ. – ա. ԿՏ (Կոմպյուտերային տոմոգրաֆիա) բ. Հոլտեր մոնիթորինգ գ. ԷԽՈ-ԷԿԳ – դոպլեր (սրտի և անոթների հետազոտություն) «Աստղիկ» ԲԿ-ում: 5.30.11.2016թ. - ԷՆՄԳ (էլեկտրոնեյրոմիոգրաֆիա) - «Դիագնոստիկա» ԲԿ-ում 6.23.02.2017թ.,- ստորին վերջույթների դուպլեքս, ինչպես նաև ստացիոնար պայմաններում այլ հետազոտություններ - «Էրեբունի» ԲԿ 7.24.03.2017թ. – կրկին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում «Երևան-կենտրոն» ՔԿՀ-ում կատարվել է ռևմատոլոգ Ե.Մելիքյանի խորհրդատվությունը: Նույն օրը կատարվել են նաև ՀՀ գլխավոր անգիովիրաբույժի և գլխավոր նեյրովիրաբույժի խորհրդատվությունները: 8.03.04.2017թ. – ողնաշարի ՄՌՏ հետազոտություն- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 9.23.10.2017թ. – Հոլտեր ԷՍԳ, ինչպես նաև էլեկտրոնեյրոմիոգրաֆիա (ԷՆՄԳ) - «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Ընդ որում, հարկ է նշել, որ նշված հետազոտությունների գերակշիռ մասի դեպքում Վ. Շիրխանյանի մոտ ախտաբանական լուրջ փոփոխություններ չեն հայտնաբերվել:

Հավելենք նաև, որ մինչև կալանավորումը և քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակահատվածում վերջինիս կողմից օգտագործվող շուրջ 16 անուն դեղամիջոցներից 13-ը տրվել են Քրեակատարողական ծառայության կողմից: Ինչ վերաբերում է, Վ. Շիրխանյանի՝ այսօր դատարան չներկայանալու պատճառներին, ապա նշենք, որ դա պայմանավորված է եղել վերջինիս մոտ արյան զարկերակային ճնշման տատանմամբ (ինչի համար ի դեպ նա ստանում է համապատասխան դեղորայքային բուժում )ու դրա հետևանքով նրա ինքնազգացողության վատացմամբ:

Մեկնաբանություն
X