Աստղագուշակ նոյեմբերի 18-ի համար

Խոյ.Սպասվում է ծանր եւ կարեւոր գործերով հագեցած օր: Դուք, սակայն, հաջողությամբ եք կարողանում գլուխ հանել գործերից: Օրը հարմար է նոր հարաբերություններ սկսելու համար: Եթե ցանկանում եք նոր էջ բացել ձեր կյանքում, ապա այսօր դրա համար ամենակարեւոր օրն է:

**Ցուլ. **Օրը կլինի չեզոք եւ պասիվ: Շրջապատի հետ հարաբերությունները կառուցեք փոխհասկացողության հիմքի վրա, ավելորդ լարվածությունից խուսափելու համար: Նոր գործ մի ձեռնարկեք, ավելի լավ է զբաղվեք առողջությամբ:

Երկվորյակ. Մասնագիտական հարցեր կարգավորելիս անհրաժեշտ է կենտրոնացնել ուշադրությունը: Մի խնայեք եռանդն ու ուժերը:Ավելի վաղ սկսած գործերը, հարկ է ժամանակին վերջացնեք: Հնարավոր է ազդեցիկ մարդկանց աջակցություն ստանաք:

Խեցգետին. Նշանի ներկայացուցիչներից նրանք, ովքեր ցանկանում են խզել ճնշող կապերը, այսօր կարող են անել դա: Օրը հարմար է ցանկացած բարդ գործ կարգավորելու համար: Բարենպաստ շրջան է անձնական հարցերով զբաղվելու համար:

Առյուծ. Անձնական եւ գործնական խնդիրները կկարգավորվեն, եթե ձեր ուշադրությունը կենտրոնացնեք դրանց վրա: Հին խնդիրները կարող են հիշեցնել իրենց մասին: Հարաբերությունները սիրելիի հետ կարող են կնճռոտվել: Խուսափեք վեճերից:

**Կույս. **Լի եք էներգիայով եւ կարող եք մեծ գործեր կատարել: Ցանկացած, նույնիսկ ամենից բարդ իրավիճակը կարող է ձեր օգտին լուծվել: Օգտակար է զբաղվել ինքնաքննությամբ եւ արդյունքների ամփոփմամբ: Եթե ունեք ազատ ժամանակ, ապա նվիրեք հանգստին:

Կշեռք. Այսօր կհաջողվի ցանկացած մասնագիտական խնդիր կարգավորել արդյունավետ կերպով եւ շարժվել առաջ: Կա հնարավորություն անակնկալ կերպով նոր գործնական հարաբերություններ սկսելու:

Կարիճ.** **Այսօր կարող եք բարդ բանակցություններ պլանավորել, գործնական հանդիպումների գնալ: Առաջին հայացքից խորամանկ պլաններից պարզապես հրաժարվեք: Ձեռնարկած գործը հաջողությամբ կպսակվի, եթե նույնիսկ ամենափոքր հույսն անգամ չկա հաջողության:

Աղեղնավոր. Գործնական հարաբերությունները կնճռոտ են: Զսպեք բացասական էմոցիաները եւ ավելի նվազ արտահայտվեք: Այդ կերպ կկարողանաք խուսափել սրացումներից: Սիրելի մարդու հետ հարաբերություններում եղեք ավելի շրջահայաց:

Այծեղջյուր. Մեծ է հավանականությունը, որ մասնագիտական սխալներ թույլ կտաք: Անձնական հարթության վրա եւս գործերն աչքի չեն ընկնի առանձնակի անխոչընդոտությամբ: Ավելի լավ է զբաղվեք տնային գործերով, վերանորոգմամբ:

Ջրհոս. Օրը հարմար է ակտիվ գործողությունների համար, սակայն սխալներից եւ ոչ ոք ապահովագրված չէ: Հապճեպ որոշումներ մի կայացրեք, այլապես խնդիրներ կունենաք: Շրջապատի հետ շփումներն այսօր սահմանափակեք: Օրն ավարտեք ինքնամփոփման մեջ: Հոգ տարեք առողջության մասին:

Ձկներ. Լի եք ուժով եւ էներգիայով: Կարող եք մասնագիտական լուրջ խնդիրներ լուծել: Անձնական հարցերում ավելի լավ է սպասողական կեցվածք որեգրեք: Նախաձեռնողականությունը այս դեպքում ձեր օգտին չէ: Ազատ ժամանակը տրամադրեք սպորտով զբաղվելուն:

Մեկնաբանություն
X