Ահա և իրականացավ․ Ալեքսանդր Շագաֆյանը նշանակվել է ԿԳՆ կրթության տեսչական մարմնի ղեկավար

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Ալեքսանդր Շագաֆյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավար։

Հիշեցնենք, որ դեռեւս նոյեմբերի 2-ին «Հրապարակ» թերթը գրել էր, որ այդ պաշտոնին կնշանակվի Լոռվա մարզի Ջիլիզա գյուղից սերող «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը։ Տեսչական մարմինը ձեւավորվել է կրթության պետական տեսչության հիմքի վրա, ի սկզբանե պարզ էր, որ կառուցյի ղեկավար Արամ Կարապետյանը չի շարունակելու պաշտոնավարել։ Կառուցյի ձեւավորումից հետո սեղմ ժամկետներում հաստատվեց կառավարման խորհուրդը։

Մեկնաբանություն
X