ՖԻԴԵ-ի Գրան Պրին Արոնյանը ոչ-ոքիով սկսեց

ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, Պալմա դե Մալյորկայում մեկնարկած ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ 4-րդ փուլում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ:

Տուրի ինը պարտիաներից երեքում է հաղթանակ գրանցվել. Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)-Բորիս Գելֆանդ (Իսրայել)՝ 1:0, Էռնեստո Ինարկիեւ (ՌԴ)-Լի Չաո (Չինաստան)՝ 1:0, Անիշ Գիրի (Նիդեռլանդներ)-Ռիչարդ Ռապպորտ (Հունգարիա)՝ 1:0:

Երկրորդ տուրի պարտիաները կկայանա նոյեմբերի 17-ին:

Մեկնաբանություն
X