Հունահռոեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը

ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հունահռոեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է նոյեմբերի 21-26-ը Լեհաստանում կայանալիք Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությանը։

Թիմի կազմում ընդգրկված է հինգ ըմբիշ՝ Տարոն Դումոյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Արմեն Հակոբյանը (71 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) և Գեղամ Թորգոմյանը (85 կգ): Հայաստանի հավաքականն առաջնությանը կմասնակցի ազգային հավաքականի մարզիչ Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ թիմը մրցավայր կմեկնի նոյեմբերի 19-ին:

Մեկնաբանություն
X