Արդվի գյուղի բնակիչներն իրենց համաձայնությունը չեն տալիս Շեկաղբյուրի ծրագրի իրականացմանը

Ներկայացնում ենք Արդվիի բնակիչների հայտարարությունը կապված Շեկաղբյուրի ծրագրի իրականացմանը․

«Արդվի գյուղի բնակիչները խիստ մտահոգված են «Միռամ» ընկերության կողմից ներկայացված Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների ծրագրով, որի 2-րդ հանրային լսումները նշանակված են դեկտեմբերի 1-ին` ժամը 12:00-ին, Մղաթում: Չնայած որ նոր հայտով ծրագիրը պետք է իրականացվի Մղարթ գյուղի տարածքում, ծրագրի անմիջական ազդեցությունը Արդվի գյուղի վրա է լինելու: Նախ Շեկաղբյուրի հանքերևակման ծրագրի ամենամոտ համայնքը Արդվին է Մղարթից էլ մոտիկ, որը հանքերևակումից հեռու է ընդամենը 2 կմ և Արդվի գյուղի կողմում է, ինչի մասին նոր հայտում նշված չէ: Իսկ Մղարթը գտնվում է հանքերևակումից 3.2 կմ հեռավորության վրա: Այս տարածքում է գտնվում Արդվի գյուղի խմելու և ոռոգման ջրի ակունքը: Հանքարդյունաբերական գործունեության արդյունքում մեր ջուրը, հողը, օդն ու արոտավայրերը կաղտոտվեն ծանր մետաղներով և տոքսիկ տարրերով: Համայնքում գյուղատնտեսությամբ զբաղվելը և ապրելը կդառնա ոչ նպատակահարմար: Կխախտվեն առողջ շրջակա միջավայրում ապրելու և առողջության մեր իրավունքները, որոնք մարդու հիմնարար իրավունքներն են: Մենք հայտարարում ենք, որ Արդվի գյուղի բնակիչներն իրենց համաձայնությունը չեն տալիս այս ծրագրի իրականացմանը: Արդվին պետք է մնա էկոլոգիապես մաքուր գյուղ:

«Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբ

17.11.2017»

Մեկնաբանություն
X