ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղարարության նախարարական համաժողովին

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղարարության նախարարական համաժողովին,- այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Համաժողովի հիմնական թեմաները նվիրված են եղել ՄԱԿ խաղաղարար առաքելությունների արդյունավետության բարձրացմանը։

Բանախոսների կարծիքով՝ ՄԱԿ անդամ պետությունները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն այս ուղղությամբ։ Համընդհանուր համոզմունքով՝ Միավորված ազգերի կազմակերպության դրոշի ներքո իրականացվող խաղաղարար առաքելություններն այս պահին եղած լավագույն գործիքներից են՝ աշխարհի տարբեր անկյուններում առկա հակամարտությունները կասեցնելու, զանգվածային բռնություններն ու մարդասիրական աղետները կանխելու համար, ինչը պարտադրում է կենտրոնացնել ջանքերը՝ միասնական գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու համար։

Առանձնահատուկ ընդգծվել է խաղաղարար առաքելություններում կին զինվորականների թվի ավելացման անհրաժեշտությունը։ Առաջարկվում է այն հասցնել 15 տոկոսի։

Մեկնաբանություն
X