Siemens-ն ամբողջ աշխարհում 7 հազար աշխատակցի հաստիք կկրճատի

Գերմանական Siemens կոնցեռնը, իր կառույցների վերակազմակերպման շրջանակներում, ամբողջ աշխարհում 6,9 հազար աշխատակցի հաստիք կկրճատի: Այս մասին կարդում ենք կոնցեռնի տարածած հայտարարության մեջ: Ըստ այդմ, կրճատումները նպաստելու են ընկերության` էլեկտրակայանների սարքավորումների, տուրբինների, գեներատորների եւ փորձագիտական սարքավորումների արտադրության ոլորտներում շուկային ներկայացրած արտադրանքի մրցունակության բարձրացմանը:

Կոնցեռնի կադրային քաղաքականության ղեկավար Յանինա Կուգելը հայտարարել է, որ կրճատումները լինելու են աստիճանական եւ տեւական ժամանակի ընթացքում, այնպես որ ընկերության աշխատակիցների շահերը չեն տուժելու: Նշենք, որ ավելի վաղ 25 հազար հաստիքի կրճատման մասին հայտարարել էր Ericsson ընկերությունը:

Մեկնաբանություն
X