Հյու Ջեքմանը եւ Վլադիմիր Կլիչկոն «Բեմբի» մրցանակ են ստացել

Ավստրալացի դերասան Հյու Ջեքմանը եւ ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն Գերմանիայում արժանացել են «Բեմբի» մրցանակի, որը համարվում է Գերմանիայի ամենից հարգված մրցանակներից մեկը եւ շնորհվում է` սկսած 1948 թվականից: Այս մասին գրում է Focus հանդեսը:

Ջեքմանը արժանացել է ժամանցային արդյունաբերության մեջ ունեցած ներդրման համար, Կլիչկոն` սպորտում ունեցած ներդրման համար: Մրցանակի ժյուրին «լեգենդ» անվանակարգում «Բեմբի» է շնորհել բրիտանացի երգիչ Թոմ Ջոնսին, իսկ «նորաձեւություն» անվանակարգում մրցանակի արժանացել է Կլաուդի Շիֆերը: «Առնականություն» անվանակարգում մրցանակի է արժանացել չինացի նկարիչ Այ Վեյվեյը: Դափնեկիրների շարքում են նաեւ Առնոլդ Շվարդենեգերը, ով արժանացել է հեղինակավոր այս մրցանակին բնապահպանության ոլորտում իրականացրած ակտիվ գործունեության համար:

Մեկնաբանություն
X