Սեքսուալ ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքները հասան Սիլվեստր Ստալոնեին

Հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեին մեղադրում են 1986 թվականին 16-ամյա աղջկա բռնաբարության մեջ: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Ստալոնեն արձագանքել է այդ մեղադրանքներին, դրանք որակելով որպես «բացարձակապես կեղծ եւ ծիծաղելի»: Պարբերականի հրապարակած հոդվածում ասվում է, որ 1986 թվականին Լաս Վեգասում դերասանի մասնակցությամբ անչափահասի դեմ բռնության միջադեպ է տեղի ունեցել, ինչը փաստվել է նաեւ ոստիկանական արձանագրությամբ:

Ըստ այդմ, ենթադրյալ տուժողին Ստալոնեն հրավիրել է Las Vegas Hilton հյուրանոցի իր համար, որտեղ նրա հանդեպ սեքսուալ բռնություն է գործադրել: Նույն համարում նրա հանդեպ սեքսուալ բռնություն է գործադրել նաեւ Ստալոնեի թիկնապահ Մայքլ դե Լուկան: Նշվում է նաեւ, որ ոստիկանական արձանագրության իսկությունը հաստատել է նաեւ պաշտոնաթող ոստիկան Ջոն Սամոլովիչը: Նշենք, որ Մայքլ դե Լուկան սպանվել է 2013-ին ոստիկանների հետ ունեցած բախման ժամանակ: Ստալոնեի ներկայացուցիչները հերքել են մեղադրանքները:

Մեկնաբանություն
X